Ի՞նչ է Ակվասորսը
Ակվասորսը նյութերի նոր սերունդ է, որն ունի խոնավությունը կլանելու և պահպանելու եզակի հնարավորություն։
Նրա հիմքում ընկած է պոլիմերային մոլեկուլ, որին բնորոշ է ջրի հսկայական քանակության կլանումը և պահպանումը։ Ակվասորսը ի վիճակի է կլանել և իր մոլեկուլների մեջ կապել ոռոգման, տեղումների, եղյամի, մառախուղի խոնավությունը։ 1 գրամ պատրաստուկը կարող է կլանել և պահել 300-350 անգամ սեփական քաշը գերակշռող զանգվածով ջուր, կամ, այլ կերպ ասած, 10 գրամը կլանում է 3,5-4լ խոնավություն:
Պրեպարատը ոչ միայն մեղմացնում է անբարենպաստ եղանակային պայմանների հետևանքները, լինի դա երաշտ, հողի գերխոնավացում, այլ նաև ստեղծում է բոլոր անհրաժեշտ պայմանները բույսերի նորմալ աճի համար, կլանելով և վերադարձնելով (մինչև 90%) բույսին կուտակված խոնավությունը, անկախ հողագործությանը պիտանի հողի որակից և տեսակից։
Ակվասորսը ընդունակ է կուտակել խոնավությունը, որի հետ մեկտեղ նաև հողից լուծված սննդարար նյութերը (կամ ավելացված քիմիական նյութերն ու բիոպարարտանյութերը)՝ երկար ժամանակով բույսերին, ըստ իրենց անհատական պահանջի, ապահովելով ջրով և սննդարար էլեմենտներով։
Այս պրեպարատի առավելությունները չեն սահմանափակվում միայն խոնավության կուտակմամբ և սննդարար էլեմենտներով, այլև այն
- Խնայում և կրճատում է ոռոգումը 50-60% (կրճատում է աշխատածախսերը, ժամանակային և ֆինանսական ծախսերը)
- Կրճատում է պարարտանյութերի ներդնումը 40% ով (կրճատում է աշխատածախսերը, ժամանակային և ֆինանսական ծախսերը)
- Շնորհիվ իր ֆիզիկական հատկությունների՝ բարելավում է հողի կառուցվածքը՝ ապահովելով օդափոխությունն ու ջրահեռացումը
- Բարելավում է հողի բուֆերային կարողությունը նույնիսկ նրա մեջ թթվային և հիմնային միացությունների առկայության դեպքում (բնական ph պահպանելու հողի կարողությունը)
- Անվտանգ է մարդու, բակտերիաների, ձկների, թռչունների, կենդանիների և հողում գտնվող միկրոօրգանիզմների համար
- Բարձրացնում է բերքատվությունը մինչև 80% (կախված հողի վիճակից)
Այսպիսով, կարելի է ասել, որ Ակվասորսի կիրառումից տնտեսական արդյունավետությունը գերազանցում է ավանդական ցուցանիշները 50-80%-ով՝ հատկապես կրճատելով աշխատածախսերը, ժամանակային և ֆինանսական ծախսերը, բարձրացնելով բերքատվությունը, այսինքն՝ առաջացնում է պայմաններ աճեցվող ապրանքների ինքնարժեքի իջեցման համար՝ դարձնելով դրանք վաճառքի շուկայում գնի տեսանկյունից մրցունակ։
Ակվասորսը չի լուծվում ջրում և քիմիական նյութ չէ
Աբսորբցիա՝ 1: 400
Հիմք՝ կալիումի ակրիլային պոլիմեր
Տեսակ՝ սպիտակ հատիկներ
Մասնիկների չափը՝ փոշեհատիկից մինչև 3մմ
Ծավալը՝ 1կգ/2.3դմ3
Ազդեցության ժամկետը՝ մինչև 10 տարի
Խոնավության պարունակությունը՝ 0-10%(+/-2%)
Ակվասորսն աչքի է ընկնում բարձր էկոլոգիական ստանդարտով. դրա արտադրության մեջ ՉԻ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՒՄ ԱԿՐԻԼԱՄԻԴ: Այն մանրէազերծ է, ոչ թունավոր, իներտ է թունաքիմիկատների նկատմամբ, պահպանում է իր հատկությունները ցանկացած կլիմայա – ջերմային պայմաններում՝ պահպանելով ակտիվությունը 7 տարիների ընթացքում՝ հաջորդ 5 տարիների ընթաղքում քայքայելով H2O, CO2, NH3 և կալիումի միացությունները, որոնք նույնպես կարող են օգտագործվել բույսերի կողմից։ ՈՒնի բարձր կայունություն ուլտրամանուշակագույն ճառագայթների նկատմամբ։
Պրեպարատը հետաքրքրում է հողագործներին, այգեպաններին և այգեգործական տարածքների սեփականատերերին և օգտագործվում է բուսաբուծության ցանկացած էտապում և ցանկացած մշակաբույսի համար։
Պրեպարատի կիրառման ասպարեզները հսկայական են. սկսած ծաղկամանի ծաղիկների հիմքին ավելացնելուց, որն ապահովում է խոնավության պահպանում՝ հիմք հանդիսանալով կտրած ծաղիկների համար, ծաղիկների և դեկորատիվ բույսերի չորացումից մինչև արդյունաբերական արտադրանքների և մթնոլորտային երևույթների արդյունքում առաջացած աղտոտված տարածքների մելիորացումը։