Մեր մասին
<<Էկոթեքնոլոջի>>ՍՊԸ կազմակերպու՚թյունը հիմնադրվել է 2011 թվականին։ Այն համընդհանուր, դինամիկորեն զարգացող ժամանակակից ընկերություն է, որն իր հաճախորդներին առաջարկում է ծառայությունների մեծ շարք արդյունաբերական շուկայի բոլոր հատվածներում։ Ընկերության ստեղծման նպատակն է գյուղատնտեսության մեջ օգտագործվող, արդյունավետ և էկոլոգիական հողագործությանը խթանող նորարարական տեխնոլոգիաների ներմուծումը շուկա:
Գործունեության հիմնական ուղղությունը
Այսօր <<Էկոթեքնոլոջի>> ՍՊԸ –ն հանդիսանում է առաջին և միակ ընկերությունը Հայաստանում, որը ներդրել է Հայաստանի շուկա կենսաքայքայվող ջրակլանիչ (հիդրոգել) Ակվասորսի բազմացիկլ արտադրությունը, ինչպես նաև մշակել և օգտագործել է անհրաժեշտ հատուկ տեղնիկա այն գյուղատնտեսության ասպարեզում պրակտիկ կիրառման համար, կանաչապատման, դեկորատիվ ծաղկաբուծության և անտառաբուծության համար։ <<Էկոթեքնոլոջի>>ՍՊԸ կազմակերպությունը, հանդիսանալով իր ծառայությունների և իր ապրանքատեսակի անմիջական վաճառողը, մինչ օրս, և հետագայում, չի դադարելու ապացուցել իր պրոֆեսիոնալիզմը ոչ միայն խոսքով, այլև գործով։
Կազմակերպության առաքելությունը
Կազմակերպության առաքելությունը հողագործներին և հողագործական տնտեսությանը, առևտրային գյուղատնտեսական կազմակերպություններին, կանաչապատման դիզայներներին, ծաղկեգործներին, անտառագործներին օգնելն է կիրառել իրենց մոտ նորարարական տեխնոլոգիաների արտադրանքը՝ կենսայքայվող ջրակլանիչ (գյուղատնտեսական հիդրոգել) Ակվասորսը, որը նպաստում է արդյունավետ, տնտեսող և էկոլոգիական հողագործությանը։
Ընկերության նպատակը
Ընկերության նպատակն է կենսաքայքայվող ջրակլանիչ (գյուղատնտեսական հիդրոգել) ֊Ակվասորսի ներդրումը, տարածումը և կիրառումը, որը տնտեսվարող սուբյեկտներին նոր հնարավորություններ կընձեռի աճեցվող մթերքների ինքնարժեքի նվազեցման, գործունեության ինքնարժեքի պահպանման համար՝ գտնելով արդյունավետ ճանապարհ եկամտի աճի և էկոլոգիական հողագործության միջև հավասարակշռության ձեռք բերման, արտադրության շահութաբերության զգալիորեն ընդլայնման համար՝ դարձնելով այն շահութաբեր, տնտեսող և ծախսարդյունավետ։
Ընկերության ռազմավարական նպատակները և աշխատանքային սկզբունքները
• ցանկացած վայրում և ցանկացած ժամանակ ապահովել որակյալ ծառայություն
• իրագործել բոլոր խորհրդատվությունները և ծառայությունները ժամանակակից ծառայությունների ստանդարտներին համապատասխան, կիրառելով «տնտեսական հիմնավորման» սկզբունքը
• ուշադրություն դարձնել հաճախորդների ցանկություններին և ցուցաբերել առավելագույն հոգածություն
• ջանալ, որպեսզի յուրաքանչյուր որոշում ընդունվի մեր հաճախորդների շահերից ելնելով
• առաջարկել հատկապես այն, ինչ անհրաժեշտ է հաճախորդին և կանխատեսել նրա ցանկությունը
• ժամանակին առաքել ապրանքը հաճախորդին «դռնից դուռ» սկզբունքով
• իրականացնել որակյալ հետվաճառքային ծառայություն