Ecotechnology
Make life Green
We make green revolustion
Join us

Tel: (+374 94 646064)
Email: info@ecotechnology.am

Ecotechnology LLC
Armenia, 0001 Yerevan, Sayat-Nova 4/49

Show in Google Maps

Latest Topics

  • No posts to display.

Մեր մասին


<<Էկոթեքնոլոջի>>ՍՊԸ կազմակերպու՚թյունը հիմնադրվել է 2011 թվականին։ Այն համընդհանուր,  դինամիկորեն զարգացող ժամանակակից ընկերություն է, որն իր հաճախորդներին  առաջարկում է ծառայությունների մեծ շարք արդյունաբերական շուկայի բոլոր հատվածներում։ Ընկերության ստեղծման նպատակն է  գյուղատնտեսության մեջ օգտագործվող, արդյունավետ և էկոլոգիական հողագործությանը խթանող  նորարարական տեխնոլոգիաների ներմուծումը շուկա:

Գործունեության հիմնական ուղղությունը


Այսօր  <<Էկոթեքնոլոջի>> ՍՊԸն հանդիսանում է առաջին և միակ ընկերությունը Հայաստանում, որը ներդրել է Հայաստանի շուկա կենսաքայքայվող ջրակլանիչ (հիդրոգել) Ակվասորսի բազմացիկլ արտադրությունը, ինչպես նաև մշակել և օգտագործել է անհրաժեշտ հատուկ տեղնիկա այն գյուղատնտեսության ասպարեզում պրակտիկ կիրառման համար, կանաչապատման, դեկորատիվ ծաղկաբուծության և անտառաբուծության համար։ <<Էկոթեքնոլոջի>>ՍՊԸ կազմակերպությունը, հանդիսանալով իր ծառայությունների և իր ապրանքատեսակի անմիջական վաճառողը, մինչ օրս, և հետագայում, չի դադարելու ապացուցել իր պրոֆեսիոնալիզմը ոչ միայն խոսքով, այլև գործով։

Կազմակերպության առաքելությունը


Կազմակերպության առաքելությունը հողագործներին և հողագործական տնտեսությանը, առևտրային գյուղատնտեսական կազմակերպություններին, կանաչապատման դիզայներներին, ծաղկեգործներին, անտառագործներին օգնելն է կիրառել իրենց մոտ նորարարական տեխնոլոգիաների արտադրանքը՝ կենսայքայվող ջրակլանիչ (գյուղատնտեսական հիդրոգել) Ակվասորսը, որը նպաստում է արդյունավետ, տնտեսող և էկոլոգիական հողագործությանը։

Ընկերության նպատակը


Ընկերության նպատակն է կենսաքայքայվող ջրակլանիչ (գյուղատնտեսական հիդրոգել) ֊Ակվասորսի ներդրումը, տարածումը և կիրառումը, որը տնտեսվարող սուբյեկտներին նոր հնարավորություններ կընձեռի աճեցվող մթերքների ինքնարժեքի նվազեցման, գործունեության ինքնարժեքի պահպանման համար՝ գտնելով արդյունավետ ճանապարհ եկամտի աճի  և էկոլոգիական հողագործության  միջև հավասարակշռության ձեռք բերման, արտադրության շահութաբերության զգալիորեն ընդլայնման համար՝ դարձնելով այն շահութաբեր, տնտեսող և ծախսարդյունավետ։

Ընկերության ռազմավարական նպատակները և աշխատանքային սկզբունքները


•  ցանկացած վայրում և ցանկացած ժամանակ ապահովել որակյալ ծառայություն
•  իրագործել  բոլոր խորհրդատվությունները և   ծառայությունները ժամանակակից ծառայությունների ստանդարտներին համապատասխան, կիրառելով «տնտեսական հիմնավորման» սկզբունքը
•  ուշադրություն դարձնել հաճախորդների ցանկություններին և ցուցաբերել առավելագույն հոգածություն
•  ջանալ, որպեսզի յուրաքանչյուր որոշում ընդունվի  մեր հաճախորդների շահերից ելնելով
•  առաջարկել հատկապես այն, ինչ անհրաժեշտ է հաճախորդին և կանխատեսել նրա ցանկությունը
•  ժամանակին առաքել ապրանքը հաճախորդին «դռնից դուռ» սկզբունքով
•  իրականացնել որակյալ հետվաճառքային ծառայություն